ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Մհեր Համլետի Չատինյան (ծնվ. հուլիսի 18, 1989 թ.) հայ նկարիչ է, Հայ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
Մհեր Չատինյանը ծնվել է Խորհրդային Հայաստանի Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում 1989 թվականին, 2006 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և հետաքրքրվել նկարչությամբ։ Նրա առաջին ուսուցիչը հայրն էր, ով դասավանդում էր նկարչություն և արվեստի պատմություն։ 2006 թվականից նրա աշխատանքները ցուցադրվում են Վանաձորում և Երևանում։ 2010 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության և գծանկարի բաժինը։ 2010-2012 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Նրա անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2017 թվականին Մոսկվայում։ Նա 2012, 2013 և 2014 թվականներին մասնակցել է գեղարվեստական սիմպոզիումների Գյումրիում, 2013 թվականին՝ Թբիլիսիում, 2014 թվականին՝ Սլովակիայում։
2012 թվականից ՀԱՄ անդամ է, իսկ 2019 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։
Ըստ մասնագետների՝ Մհեր Չատինյանի ստեղծագործություններում արտացոլված է Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի ազդեցությունը։